Կանխարգելում և բուժում տանը
Լոռամիրգը (клюква) ժողովրդական բժշկության մեջ
Աշնանամուտին սկսվում է լոռամրգի բերքահավաքը: Այն հավաքում են 2 անգամ` սեպտեմբերին, որը սառը ջրում կարելի է պահել ամբողջ ձմեռ, եւ ուշ աշնանը, երբ հատապտուղը կարելի է պահել սառեցրած վիճակում:
Ավելի լավ է լոռամիրգը սառեցնել քիչ չափաբաժիններով, քանի որ հալեցնելուց հետո այն շատ շուտ կարող է փչանալ: Իհարկե, լոռամրգի հայրենիքը համարվում է Ռուսաստանը, իսկ այս հատապտղի մասին գիտեին վաղուց: Լոռամրգի հյութը դեռեւս այն ժամանակ` 16-րդ դարում, օգտագործվում էր որպես հազի դեղ, համարվում էր շատ լավ միջոց ցինգայի դեմ, դրանով մշակում էին վերքերը: Պետք է ասել, որ ժամանակակից բժշկությունը եւս չի ժխտում նրա օգտակարությունը եւ խորհուրդ է տալիս օգտագործել բոլորին` առանց բացառության:
Լոռամիրգը վիտամին C-ի մեծ աղբյուր է, որն այնքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Բացի այդ, լոռամրգի բաղադրության մեջ կա շատ հազվադեպ հանդիպող PP վիտամինը, որն օգնում է օրգանիզմին յուրացնել ասկորբինները, ինչն էլ հանդիսանում է իմունիտետի բարձրացման ամենալավ տարբերակը: Նաեւ պետք է հիշել, որ հատապտուղը եռացնելիս նրա օգտակար վիտամինները կորչում են. այդ պատճառով պետք է հյութը հանել հյութաքամիչով:
Լոռամրգի սիրոպն ու հյութը խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության դեպքում, քանի որ այն ունի ջերմիջեցնող հատկություն, եւ հետո լավ հագեցնում է ծարավն ու օրգանիզմից հեռացնում տոքսինները: Իսկ մեղրի հետ խառնած լոռամրգի հյութը ոչ միայն օգնում է հազին ու անգինային, այլ նաեւ բարձրացնում է դիմադրողականությունը` պաշտպանելով հետագա վարակներից:
Լոռամիրգը օգտակար է նրանց, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն. այն արյան մեջ իջեցնում է այնքան վտանգավոր խոլեստերինի քանակը եւ պայքարում հիպերտոնիայի դեմ: Ճնշման իջեցումը տեղի է ունենում լոռամրգի միզամուղ հատկությունների շնորհիվ եւ, ի տարբերություն մյուս միզամուղների` այն օրգանիզմից չի հանում այնքան անհրաժեշտ կալիումը, որն ամրացնում է անոթները: Լոռամիրգը շատ հանգիստ կարող է փոխարինել կերակրի աղին, որն, ի դեպ, շատ վատ է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությամբ տառապողների առողջության վրա: Աղի փոխարեն խորհուրդ է տրվում կերակրին ավելացնել լոռամրգի հյութ կամ պտուղներ, եւ կերակուրը շատ անալի չի թվա:
Լոռամիրգն իր մեջ պարունակում է ֆիտոցիդներ կամ, ինչպես ասում են` բնական հակաբիոտիկներ: Վերջիններիս շնորհիվ այս հատապտուղը պրոֆիլակտիկ միջոց կարող է հանդիսանալ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողների համար:
Լոռամիրգը ատամնաբույժների սիրելի հատապտուղն է: Բանն այն է, որ այն պահպանում է ատամները կարիեսից, իսկ լնդերը` բորբոքվելուց:
Այս հատապտուղը պահպանելը շատ հեշտ է. մութ ու սառը տեղում այն կարող է մնալ առանց տեսքը փոխելու մոտ 3 ամիս: Իսկ ավելի երկար պահելու համար այն կարելի է լցնել 3 լիտրանոց տարայի մեջ ու վրան լցնել սառը ջուր: Այս ձեւով այն կարող է մնալ մոտ 6 ամիս: Միայն ջուրը պետք է երբեմն-երբեմն փոխել` մոտավորապես 2 շաբաթը մեկ անգամ: Ի դեպ, այդ ջուրը կարելի է չթափել, այլ մի քիչ շաքարավազ ավելացնել ու խմել:
Ստամոքսի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ լոռամրգի վրա լցնել 2 բաժակ եռջուր եւ եռացնել 10 րոպե թույլ կրակի վրա: Հետո սառեցնել, քամել ու խմել օրը 4 անգամ` կես բաժակից: Միակ հակացուցումը ստամոքսի բարձր թթվայնությունն է: Նման խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում բուժվել այլ մեթոդներով, հակառակ դեպքում գաստրիտի խորացումը կարող է նպաստել ստամոքսի խոցի առաջացմանը:
Նրանց, ովքեր հաճախ են գանգատվում գլխացավերից, խորհուրդ է տրվում 2 օրը 1 անգամ ընդունել հավասար քանակությամբ իրար խառնած մեղր ու մսաղացով անցկացրած լոռամիրգ:
Լոռամիրգը եւ դրա հյութը խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ընթացքում` եւ որպես պոլիվիտամինային միջոց, եւ որպես անոթները ամրապնդող միջոց:
Եթե մաշկի վրա կան թարախաբշտիկներ կամ պզուկներ, ապա շատ լավ կօգնի լոռամրգի հյութով կոմպրեսը: Բամբակե անձեռոցիկը թաթախեք հյութի մեջ ու 10 րոպեի չափ պահեք դեմքին:
Այն նաեւ ցիստիտի դեմ շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է: Հատապտղի հյութից պետք է խմել 2 ճաշի գդալից, օրը 2 անգամ` ուտելուց կես ժամ առաջ:
Լոռամիրգը ոչ միայն լավ բուժամիջոց է, այլ նաեւ համեղ ուտելիք:
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն